Անշարժ գույքի մասի ենթավարձակալության պայմանագիր
Արժեքը 15000 AMD
Փաստաթղթի մասին
Սույն պայմանագիրը նախատեսված է այն դեպքերի համար, երբ վարձակալը ցանկանում է երրորդ կողմին հանձնել իր վարձակալած անշարժ գույքի մի մասը՝ օգտագործման և շահագործման նպատակով։ Այն կարգավորում է գույքի ենթավարձակալության իրավական հիմքը՝ նշելով պայմանները, ժամկետները, վարձավճարի կարգավորումները և կողմերի պարտավորությունները։
Փաստաթղթի առանձնահատկությունները
- Կարգավորում է ենթավարձակալության իրավունքի հիմքը՝ երրորդ կողմի հետ վարձակալված տարածքի օգտագործման պայմաններով։
- Վարձատուի կողմից երաշխավորվում է սեփականատիրոջ համաձայնության առկայությունը։
- Նշվում է տարածքի մակերեսը և կցվում է նշագծված հատակագիծ։
- Սահմանվում են՝
- կողմերի իրավունքները և պարտականությունները,
- տարածքի օգտագործման պայմանները,
- վնասների, մաշվածության և անսարքությունների վերացման կարգը,
- վճարման ժամկետներն ու սակագները։
- Կանոնակարգում է պայմանագրի լուծման հիմքերը ինչպես վարձատուի, այնպես էլ վարձակալի նախաձեռնությամբ։
- Ներառում է ֆորս-մաժորի դրույթներ, և սահմանում է վեճերի լուծման կարգ։