Անտոկոս, Նպատակային Փոխառության Պայմանագիր
Արժեքը 10000 AMD
Փաստաթղթի մասին
Այս պայմանագրի ձևանմուշը նախատեսված է դրամական փոխառության իրավական կարգավորման համար, երբ փոխառությունն իրականացվում է՝
- անվճար՝ առանց տոկոսադրույքի,
- հստակ նշված նպատակներով,
- և ժամկետային վերադարձի պայմանով։
Այն կարգավորում է ոչ միայն գումարի տրամադրման և վերադարձի կարգը, այլ նաև նպատակային վերահսկողության մեխանիզմներ, կողմերի պարտավորություններ և իրավական պատասխանատվություն։
Փաստաթղթի առանձնահատկությունները
- Համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլխի դրույթներին
- Կիրառելի է ֆիզիկական անձ-իրավաբանական անձ, կամ կազմակերպություն-կազմակերպություն ձևաչափերում
- Փոխառությունը իրականացվում է անտոկոս, սահմանված ժամկետով, և վերադարձվում նույն տեսակի գումարով
- Գումարը կարող է օգտագործվել միայն նշված նպատակների համար՝ պարտադիր վերահսկողությամբ
- Ներառված են մանրամասն դրույթներ վերահսկողության, հաշվետվության, վաղաժամկետ վերադարձի և խախտումների հետևանքների վերաբերյալ
- Նշված է բանկային փոխանցումների հաստատման կարգը և փաստաթղթային ապացույցների պահանջը
- Ուշադրություն է դարձված ծանուցման կարգին՝ իրավական ուժ ունեցող առաքման եղանակներով
- Ներառում է նաև ֆորս-մաժորի, դատարանի իրավազորության և բարեխղճության մասին հատուկ դրույթներ