Աուդիտորական ծառայության մատուցման պայմանագիր
Արժեքը 15000 AMD
Փաստաթղթի մասին
Սույն պայմանագրի ձևանմուշը նախատեսված է կազմակերպությունների կողմից աուդիտորական ստուգումներ պատվիրելու և աուդիտորական ընկերությունների կամ մասնագետների կողմից այդ ծառայությունների մատուցման իրավաչափ կազմակերպման համար։ Այն ապահովում է աուդիտորական գործընթացի փաստաթղթային հիմքը՝ սկսած ծառայության պատվերից մինչև եզրակացության ներկայացում։
Փաստաթղթի առանձնահատկությունները
- Կարգավորում է աուդիտորական ծառայությունների ծավալը, կատարման ժամկետները, մասնակից անձնակազմը և վճարման պայմանները։
- Սահմանում է Պատվիրատուի կողմից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը և աջակցությունը։
- Աուդիտորի պարտականությունների մեջ ներառված է՝
- օրինական մեթոդների կիրառում,
- գաղտնիության պահպանում,
- եզրակացության ներկայացում նախանշված ձևով։
- Վճարումները կատարվում են մատուցման ակտով և հարկային հաշվի հիման վրա, սահմանված ժամկետներում։
- Ներառում է տույժերի մեխանիզմ՝ վճարումների ուշացման կամ եզրակացության չներկայացման դեպքում։
- Կարգավորում է վեճերի լուծման ընթացակարգը, ինչպես նաև պայմանագրի փոփոխման կարգը։