Մատակարարման Պայմանագիր
Արժեքը 11000 AMD
Փաստաթղթի մասին
Այս պայմանագրի ձևանմուշը նախատեսված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կողմերի միջև ապրանքների մատակարարման իրավական կարգավորումն ապահովելու համար։ Այն հնարավորություն է տալիս կողմերին ճկուն և իրավաչափ կերպով պայմանավորվել ապրանքների պատվերի, մատակարարման, ընդունման և վճարման բոլոր փուլերում՝ առանց պարտադիր գնումների կամ մշտական պատվերի պարտավորության։
Փաստաթղթի առանձնահատկությունները
- Համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և առևտրային գործարքների լավագույն պրակտիկային
- Կողմերի պարտավորությունները բաժանված են ըստ մատակարարման, ընդունման, հաշվարկների, և որակի ստուգման
- Ներառում է ապրանքի մատակարարման ճկուն պայմաններ՝ ըստ առանձին պատվերների
- Բացառում է Գնորդի վրա պարտադիր գնման որևէ պարտավորություն՝ բացառիկ առավելություն
- Մատակարարը պարտավորվում է հանձնել պատշաճ որակի ապրանքներ՝ ժամկետներում և փաստաթղթերով
- Կողմերի պարտավորությունները ֆիքսվում են հանձնման-ընդունման ակտով
- Ապրանքի ընդունումից հետո հնարավոր է թերի մատակարարումը լրացնել
- Ապրանքների գինը և վճարման կարգը հստակեցված են՝ ներառյալ վճարման ժամկետները և բանկային փոխանցման ձևը
- Կանոնակարգվում են վեճերի լուծման կարգը, ֆորս-մաժորը, պայմանագրի լուծման պայմանները
- Հավելվածով ներկայացված ապրանքների ցանկ՝ գներով և չափանիշներով