Գումարային Նվիրաբերության Պայմանագիր
Արժեքը 8000 AMD
Փաստաթղթի մասին
Սույն պայմանագրի ձևանմուշը նախատեսված է դրամական նվիրատվության իրավական ձևակերպման համար։ Այն կիրառելի է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց միջև դրամական փոխանցման փոխհարաբերություններում, երբ նվիրաբերությունը իրականացվում է հստակ նպատակով։ Պայմանագիրը նաև ապահովում է նպատակային օգտագործման վերահսկում և հնարավոր խախտումների դեպքում վերադարձի մեխանիզմներ։
Փաստաթղթի առանձնահատկությունները
- Համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նվիրաբերության վերաբերյալ դրույթներին
- Հստակ սահմանում է՝
- նվիրատվության նպատակը
- փոխանցման եղանակը (անկանխիկ)
- օգտագործման իրավաչափությունը
- Նվիրատուին տրվում է վերահսկողության և նվիրատվությունը չեղարկելու իրավունք՝ նպատակի խախտման դեպքում
- Նվիրառուի պարտավորությունն է հաշվետու լինել և օգտագործել փոխանցումը ըստ նշված նպատակի
- Ներառում է ֆորս մաժորի դրույթ՝ պայմանագրի չկատարման դեպքում կիրառման համար
- Կիրառելի է հատկապես բիզնես նվիրատվությունների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR),բարեգործական ֆոնդերի, կրթաթոշակների կամ դրամաշնորհների տրամադրման գործընթացում